Copyright © 2013 - 2023
From Luxembourg to Armenia with love!
After April 24th 2015, Magic Armenians! Your choice to move on... is an altruistic movement for Armenia that gave birth to
THE MAGIC ARMENIANS NGO   ԴԸ ՄԱՋԻՔ ԱՐՄԵՆԻԱՆԶ   Հասարակական բարեգործական կազմակերպություն
Mother/Founder & President Dr. Marie Dalia Van Marcke - Iskenderian Alex. Artist Name Marie Van Marcke.
All rights reserved.

Սիրելի Հետևորդներ: Միացեք մեզ և դուք էլ Ձեր ձայնը նվիրեք Մեր Նախագահին և Մեր Վարչապետին՝ որպես 2020 թվականի աշխարհում անցկացվող Հակա-Կոռուպցիոն պայքարի Մրցանակի Թեկնածուների: Հղումը՝ ստորև: Դիմումները կամ Ձեր Ձայնը կարող եք տալ և ուղարկել ոչ ուշ քան մինչ 16.03.2020: Ավելի շատ տեղեկություն ունենալու համար կարող եք կարդալ մեր Լրատուն կամ շատ հանգիստ դիմելու և գրելու մեզ մեսսենջերում: Շնորհակալություն տարածելու համար: Որքան շատ ձայներ նվիրենք, այնքան պիտի մեծ լինի շանսը՝ որպեսզի ընտրվեն Մեր Երկիրը, Մեր Ազգը և Մեր Ղեկավարները: Հուսով ենք, որ այս տեղեկությունը Ձեզ օգտակար էր: Բոլորիդ մաղթում ենք Առողջություն, Բարի և Հաջող օր: Marie & Team


SPECIAL EDITION


Մեր հակակոռուպցիոն Հերոսներ:
Պր.՝ Նիկոլ Փաշինյան և Դր. Արմեն Սարգսյան:
Միացեք մեր ընտրությանը:
#AntiCorruptionAward 2020
Հարգելիներ:
Սա առաջին հատուկ Հրապարակումն է Մեր Շարժման՝ # AfterApril24th2015 - ի 2016 թվականի բոլոր Լրատուների ստեղծումից ի վեր: Ուզում ենք ձեզ տեղեկացնել մի հակակոռուպցիոն կազմակերպության մասին, որ կոչվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ, հիմնված Գերմանիայում:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» -ը, որպես կոռուպցիայի դեմ գլոբալ շարժում, 2000 թվականից ի վեր, իր՝ կոռուպցիայից զերծ Աշխարհի տեսլականով, պարգևատրում է քաջություն և խիզախություն ունեցող այն բոլոր անձանց, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ: Եվ կոռուպցիայի զոհերին և վկաներին տալիս է հնարավորություն լսելի դարձնելու իրենց ձայնը:
Աշխարհում կան շատ կազմակերպություններ, որոնք պարգևատրում են մեր ժամանակների Հերոսներին:
Ինչն է այս մրցանակի յուրահատկությունը:
Հանրությանը առաջարկվում է ներկայացնել իր Հերոս-թեկնածուի անունը, ազգանունը կազմակերպությանը, մինչ այս տարվա մարտի 16-ի կեսգիշեր:
2020 թվականի ապրիլին, ժյուրին կքննարկի և կնտրի հավանական թեկնածուներին: Հաղթողների անունները կհայտարարվեն Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում 2020թ. Հունիսի 1-5-ը կայանալիք՝ Միջազգային Հակակոռուպցիոն Կոնֆերանսի ժամանակ:
Ձեր առաջարկվող Թեկնածուի անունը գրանցելու համար սեղմեք հղումը:
https://www.transparency.org/anti-corruption-award?/anti-corruption-award-2020
Որպես անկախ մտածողներ, մեր թիմը ներկայացնում է իր ակտուալ առաջնորդների անունները:
Մեր Թեկնածուներն են Հակակոռուպցիոն Հերոսներ՝
ՀՀ Վարչապետ՝ պն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Նախագահ՝ դր. Արմեն Սարգսյան
Հակակոռուպցիոն մրցանակ՝ Հայաստանում կայացած Թավշյա Հեղափոխության համար, որը տեղի ունեցավ 2018թ. Մարտի 31-ից 8-ը ընկած ժամանակահատվածում:
Սիրելի Հայեր, հուսով ենք, որ դուք էլ կմիանաք մեզ և միասին կօգտվենք այս հատուկ հնարավորությունից՝ պարգևատրելու մեր առաջնորդներին:

With love and respect - Marie & Team

NEWSLETTERS - Year 2020

AFTER APRIL 24th 2015 & THE MAGIC ARMENIANS NGO