Copyright © 2013 - 2023
From Luxembourg to Armenia with love!
After April 24th 2015, Magic Armenians! Your choice to move on... is an altruistic movement for Armenia that gave birth to
THE MAGIC ARMENIANS NGO   ԴԸ ՄԱՋԻՔ ԱՐՄԵՆԻԱՆԶ   Հասարակական բարեգործական կազմակերպություն
Mother/Founder & President Dr. Marie Dalia Van Marcke - Iskenderian Alex. Artist Name Marie Van Marcke.
All rights reserved.

SEMINAR PTSD - GRIEF



Սիրելի Հայ Զինվորներ, մեր կորած Հերոսների Սիրելի Ընտանիքներ,
Սիրելի Վետերաններ, Հայաստանի իմ Սիրելի Բարեկամներ
Պատերազմի ավերիչ 44 օրերը մեզ բոլորիս ծնկի են բերել:
Անձնական և հավաքական տառապանքները անտանելի են ու անսահման:
Որպես հայ ՝ մենք բոլորս ունենք մեր սեփական
բաժինը՝ օգնելու նրանց, ովքեր ամենաշատն են տուժել այդ ֆիզիկական, հոգևոր և հոգեբանական աղետից:
Ես անձամբ ունեցել եմ իմ ներդրումներս, 44 - օրյա պատերազմի օրերին եկել եմ Հայաստան
և բերել եմ օգնություններս իմ Բարեգործական կազմակերպության միջոցով։
Իսկ հիմա, իմ ժողովրդիս բերում եմ նաև օգնությունս, որպես ավելի քան 10 տարվա փորձառու «Վարպետ մարզիչ» և խորհրդատու /հոգեբան/:
Ուստի, մեծ հարգանքով՝ հրավիրում եմ ձեզ ինձ մոտ
«Հետտրավմատիկ Սթրեսային խանգարման /ՀՏՍԽ/ - /PTSD-Post Traumatic Syndrome Disorder/
և վիշտ» թեմայով սեմինարին - հաջորդ երեքշաբթի օրը,
2021 թվականի հոկտեմբերի 19 -ին, ժամը 19:00 - 20:30-ը՝ ք․Հրազդանի մեր մարզչական կենտրոնում
(Միկրոշրջան, 68 շենք, 4 բն․):
Ես ձեզ կներկայացնեմ ամբողջը՝ Հետտրավմատիկ Սթրեսային Սինդրոմի մասին և թե ինչպես կարելի է այն բացահայտել և ինչ թերապիաներ կարող են օգնել:
Այնուհետև կխոսեմ վշտի, ծանր կորստի, նեղվածության և այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել ձեզ համար հարազատ և թանկագին մարդու կորստի բարդությունը և թե բուժման ու թերապիայի ո՞ր մեթոդներն են օգնում ավելի արդյունավետ:
Հանդիպման վերջում կընձեռեմ հնարավորություն՝ ներկայացնելու ինձ ձեզ հուզող հարցերը և ազատ շփվելու այս թեմաների շուրջ:
Խնդրում եմ նկատի ունենալ, որ դիմակները պարտադիր են կենտրոն մուտք գործելիս և սեմինարին կարող են մասնակցել առավելագույնը 20 մարդ:
Այդ պատճառով, շնորհակալ կլինեմ եթե կարողանաք գրանցվել մինչ երկուշաբթի՝ 18․10․2021, մեսենջերի միջոցով:
Բացի այդ, եթե ունեք խորհրդատվության կարիք, խնդրում եմ չհապաղել և կապ հաստատել իմ հետ՝ նախապես պայմանավորվելու հանդիպման համար:
Ես ունեմ իմ օֆիս-կենտրոնները Սևանում / Չերեմուշկա/, Հրազդանում /Միկրոշրջան/ և Երևանում / Նոր-Նորք /Անհրաժեշտության դեպքում ինքս կարող եմ այցելել ձեր տուն:
Պատերազմի 44 օրերի հետ կապված բոլոր խորհրդատվություններն՝ անվճար են
և հովանավորվում են «Դը Մաջիք Արմենիանզ» Հասարակական Բարեգործական կազմակերպության կողմից:
Դուք միայնակ չեք, միայնակ չեն նաև ձեր ընտանիքի անդամները, որ տառապում են լռության մեջ:
Միշտ կա հույս և Կյանքը առավել գերակայելի է՝ անկախ ամեն իրավիճակների:
Ես այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեզ: Ես այստեղ եմ, որպեսզի առաջնորդեմ ձեզ: Ես այստեղ եմ քեզ համար:
Թույլ տվեք հեռացնեմ ձեր ցավը, կամ գոնե բերեմ ձեզ իմ մասնագիտական օգնությունը:
Կհանդիպենք երեքշաբթի օրը՝ Հայաստանում :
Մինչ այդ հոգացեք ձեր մասին և մնացեք ամուր բոլոր նրանց համար, ովքեր որ առավել շատ ձեր կարիքն ունեն:
Շնորհակալություն այս կարևոր հաղորդագրությունը տարածելու համար:
Եղեք առողջ:
Աստված Օրհնի Ձեզ:
Հարգանքներով՝ Մարի Լյուքսեմբուրգից
Դր․ Մարի Վան Մարկ - Իսկենդերյան՝
Վարպետ Մարզիչ – Խորհրդատու
Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում եմ կապվել ինձ հետ Viber- ի կամ WhatsApp- ի միջոցով
+374 94989408 +352 621163811

AFTER APRIL 24th 2015 & THE MAGIC ARMENIANS NGO